Կարևոր իրադարձություններ

Իսրայելում ահաբեկչության հետևանքով 1 մարդ մահացել, 20-ը` վիրավորվել է

13 Հոկտեմբեր, 2015 19:16
Իսրայելում ահաբեկչության հետևանքով 1 մարդ մահացել, 20-ը` վիրավորվել է

Իսրայելում 4 ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է առնվազն 1, վիրավորվել` 20 մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Երուսաղեմի մի շրջանում մահացել է 1, վիրավորվել` 17 մարդ: Քաղաքի մեկ այլ շրջանում ահաբեկիչը իր մեքենան ուղղել է դեպի մարդկանց, ովքեր կանգնած են եղել ավտոբուսի կանգառում:

Դրանից հետո նա դուրս է եկել մեքենայից և դանակով հարձակվել մարդկանց վրա: Դեպքի հետևանքով տուժել է 5 մարդ:

Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները:

 

Լրահոս

Դիտել ավելին