Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Ծովագյուղում. 27–ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

16 Օգոստոս, 2017 21:36
Խոշոր ավտովթար Ծովագյուղում. 27–ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 27-ամյա Հրանտ Նազլուխանյանը Ծովագյուղի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 24 ՍԼ 090 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Նազլուխանյանն ու նրա ուղևորներ, 32-ամյա Անուշ Մարտիրոսյանն ու 11-ամյա Ալեքս Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդն ու վիրավորները բարեկամներ են:

 

Լրահոս

Դիտել ավելին