Կարևոր իրադարձություններ

Երևանի Կիևյան կամրջից 23-ամյա տղա է ցած նետվել

16 Օգոստոս, 2017 20:15
Երևանի Կիևյան կամրջից 23-ամյա տղա է ցած նետվել

Oգոստոսի 16-ին`ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:

Ինչպես հայտնում  է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ընթերականների ներկայությամբ նրա տաբատի գրպանում հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 23-ամյա Գեղամ. Ն.ի անվամբ անձնագիր:

Փաստի առթիվ ավագ քննիչ Խ. Բալասանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք անձնագրում հանդիսացող քաղաքացին է:

 

Լրահոս

Դիտել ավելին