Կարևոր իրադարձություններ

Բրիտանացիների 10 տոկոսը չի կարողանում Իռլանդիան գտնել քարտեզի վրա

16 Օգոստոս, 2017 20:00
Բրիտանացիների 10 տոկոսը չի կարողանում Իռլանդիան գտնել քարտեզի վրա

Վերջին ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացիների 10 տոկոսը դժվարությամբ է կարողանում Իռլանդիան գտնել քարտեզի վրա:

Ինչպես հայտնում է Euromag-ը, Gocompare կայքն ստեղծել է «Որքանով լավ գիտեք Եվրոպան» թեստը, որպեսզի ստուգի աշխարհագրական գիտելիքները: Հարցումն անցկացվել է 1000 բրիտանացի և ամերիկացի քաղաքացիների շրջանում, որոնք պետք է մի քանի երկիր գտնեին քարտեզի վրա:

Ամենաբարդը Սլովակիայի մասին հարցն է եղել: Այն գտնել կարողացել է բրիտանացիների 38 տոկոսը և ամերիկացիների 39 տոկոսը:  

Ընդհանուր առմամբ, բրիտանացիներն ավելի հեշտությամբ են գլուխ հանել հարցաշարից, քան ամերիկացիները՝ 10 միավորից հավաքելով 6.5-ը:

Տարիքով բարձր հարցվողներն ավելի շատ են ճիշտ պատասխաններ տվել: Իսկ սեռերի պայքարում տղամարդիկ հաղթել են ինչպես ամերիկացիների, այնպես էլ բրիտանացիների շրջանում:

  

 

Լրահոս

Դիտել ավելին