Կարևոր իրադարձություններ

Փերիս Հիլթոնը հանդես է եկել ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի

16 Օգոստոս, 2017 19:45
Փերիս Հիլթոնը հանդես է եկել ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի

Փերիս Հիլթոնը հանդես է եկել ի պաշտպանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Marie Claire-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ ԱՄՆ նախագահին ոտնձգությունների մեջ մեղադրող կանանց պատմությունները համարում է փառքի հասնելու միջոց։

Աստղը վստահ է, որ Թրամփի «զոհերը» պարզապես ցանկացել են իրենց վրա ուշադրություն հրավիրել։

«Կարծում եմ՝ նրանք փորձել են հանրաճանաչ դառնալ և ստանալ փառքի իրենց մասնաբաժինը»,-ասել է Հիլթոնը՝ նշելով, որ չի հավատում այդ պատմություններին և վերջ։

Նա նշել է, որ Թրամփին ուղղված նման ուշադրությունը պատահական չէ։ Հիլթոնի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը շատ գրավիչ է, այդ իսկ պատճառով նրան մշտապես մեղադրում են ոտնձգությունների մեջ։

Пэрис Хилтон

Дональд Трамп

Дональд Трамп

Пэрис Хилтон

Пэрис Хилтон

Дональд Трамп

 

Լրահոս

Դիտել ավելին