Կարևոր իրադարձություններ

Վախճանվել է դերասանուհի Վերա Գլագոլևան

16 Օգոստոս, 2017 19:25
Վախճանվել է դերասանուհի Վերա Գլագոլևան

ԱՄՆ-ում վախճանվել է ռուս դերասանուհի Վերա Գլագոլեւան: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ վկայակոչելով դերասանուհու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի:

Լրագրողների զրուցակիցը հայտնել է, որ Գլագոլեւայի մահվան պատճառը եղել է ուռուցքային հիվանդությունը: 
Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաստատել է Գլագոլեւայի մահվան մասին տեղեկատվությունը:

Գլագոլեւան դերասանուհի էր, ռեժիսոր, ռուսաստանցի նշանավոր հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի զոքանչը: Դերեր է կատարել գրեթե 50 կինո- եւ հեռուստաֆիլմերում, այդ թվում՝ «Անկեղծորեն՝ Ձեր…» (1985 թ.), «Երկնքից իջածները» (1986 թ.), «Խեղճ Սաշան» (1997 թ.) և այլ կինոնկարներում: Վերա Գլագոլեւայի ռեժիսորական դեբյուտը դարձավ «Բեկված լույսը» (1990 թ.) հոգեբանական դրաման, որը պատմում է գործազուրկ դերասանների մասին: 
2011 թվականին Գլագոլեւան պարգեւատրվել է «Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի» կոչմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին