Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանի Instagram-ում նրա հետևորդների թիվը հատել է 2 միլիոնի շեմը

16 Օգոստոս, 2017 19:21
Հենրիխ Մխիթարյանի Instagram-ում նրա հետևորդների թիվը հատել է 2 միլիոնի շեմը

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Instagram-ի էջն ավելի քան 2 մլն հետևորդ ունի:

 

Այդ առիթով հայ ֆուտբոլիստը լուսանկար է տեղադրել և գրառում կատարել Instagram-ի էջում:

 «2 մլն հետևորդներին պարզապես ցանկանում եմ ասել շնորհակալություն»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկած առաջնության 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով ջախջախել էր «Վեսթ Հեմին», իսկ Մխիթարյանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ: 

 

Լրահոս

Դիտել ավելին