Կարևոր իրադարձություններ

Հայաստանի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ

16 Օգոստոս, 2017 18:39
Հայաստանի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ

Օգոստոսի 9-ից 12-ը Հայաստան Մ-19 աղջիկների հավաքականն անցկացրել է ուսումնամարզական հավաք Հանքավանում,- տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

Հավաքի հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է GHP բարեգործական և հասարակական կազմակերպությունը:

 

Նրանց միջնորդությամբ Հայաստանի Մ-19 աղջիկների հավաքականը նաև անցկացրել է ընկերական հանդիպումներ ԱՄՆ Օկլահոմա նահանգի մինչև 19 տարեկան աղջիկների «Բիզոն» թիմի դեմ:

 

Օգոստոսի 9-ին մեր հավաքականը պարտվել է 1:3 հաշվով, օգոստոսի 10-ին հաղթել է 2:1 հաշվով, օգոստոսի 11-ին՝ ևս հաղթել է 1:0 հաշվով:

 

Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը նշեց, որ շատ գոհ է թե անցկացրած հավաքից, թե հանդիպումների անցկացման փաստից:

 

Հայրապետյանը նաև շնորհակալություն հայտնեց GHP ընկերությանը ցուցաբերած օժանդակության և ջերմ մթնոլորտի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին