Կարևոր իրադարձություններ

Սոչիում վառել են Հայաստանից ուղարկված 280 կգ ձուկը

16 Օգոստոս, 2017 18:29
Սոչիում վառել են Հայաստանից ուղարկված 280 կգ ձուկը

Այսօր Կրասնոդարի երկրամասում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն առգրավել են Հայաստանից ուղարկված 20 արկղ ձուկ: Այս մասին հայտնում է Vesti Sochi-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` 280 կգ քաշով ձկնեղենը Սոչի էր ներկրվել առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի և մթերքի պահպանման պայմանների ու ժամկետի մասին տվյալների:

Ուստի, որոշում է կայացվել ձուկը վառել Սոչիի օդանավակայանի սանիտարական վառարանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին