Կարևոր իրադարձություններ

Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի նախագծի վերաբերյալ հայտարարված բաց մրցույթի ժամկետը երկարաձգվել է

16 Օգոստոս, 2017 18:13
Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի նախագծի վերաբերյալ հայտարարված բաց մրցույթի ժամկետը երկարաձգվել է

2017 թվականի օգոստոսի 15-ի հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի նախագծի բաց մրցույթի հանձնաժողովի /ժուրիի/ կայացրած որոշմամբ առաջին մրցանակ չի տրվել: Առավելագույն ձայներ ստացած չորս աշխատանքներ արժանացնել են խրախուսական մրցանակների: Միաժամանակ ցանկալի վերջնական արդյունքի ակնկալիքով` որոշվել է մրցութը երկարաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 18-ը, հնարավորություն տալով այլ ստեղծագործողների մասնակցությանը:Նախկինում հայտարարված մրցույթի պայմանները մնում են անփոփոխ:

Մանրամասների համար այցելել Երևանի քաղաքապետարանի www. yerevan.am պաշտոնական կայքը:

 

Լրահոս

Դիտել ավելին