Կարևոր իրադարձություններ

Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

16 Օգոստոս, 2017 17:00
Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը, որը մեկնարկել է մարտ ամսից, շարունակվում է ըստ սահմանված ժամանակացույցի:

Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքի հարթ տանիք, որից 378-ը` հիմնովին, իսկ 370-ը՝ մասնակի: Ըստ այդմ, արդեն իսկ հիմնանորոգված է 491, իսկ մասնակի՝ 305 շենքերի հարթ տանիք:

Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել նաև 778 բազնաբնակարան շենքի թեք տանիք, որոնցից 10-ը` հիմնովին, 768-ը՝ մասնակի: Արդեն հիմնանորոգված է 6, իսկ մասնակի՝ 765 շենքի թեք տանիք:

 

Լրահոս

Դիտել ավելին