Կարևոր իրադարձություններ

«Ռուհանին հանձնարարել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը»

16 Օգոստոս, 2017 16:32
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան
«Ռուհանին հանձնարարել է  ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը»

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարգադրություն է ստորագրել, համաձայն որի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը», որը, Մեջլիսում ընդունվելուց հետո օրերս հաստատվել էր նաև ԻԻՀ սահմանադրության պահապան խորհրդի կողմից: 
Հետաքրքրական է, որ Ռուհանիի կարգադրության ստորագրման օրը Հայաստան է գործուղվել ԻԻՀ նախագահի խորհրդականը, որն այսօր ՀՀ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ քննարկել է Իրանի և Հայաստանի միջև ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտում համագործակցություն ծավալելուն առնչվող հարցեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին