Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին վնասել է «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում կայանված մեքենանաները` պատճառելով միլիոնավոր դրամների վնաս

16 Օգոստոս, 2017 15:14
Քաղաքացին վնասել է «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում կայանված մեքենանաները` պատճառելով միլիոնավոր դրամների վնաս

«Զվարթնոց» օդանավակայանի մի աշխատակից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 13-ին, ժամը 23-ի սահմաններում իր «Նիսսան Տիդա» ավտոմեքենան կայանել է օդանավակայանի ծառայողական (անվճար) ավտոկանգառում և առավոտյան աշխատանքն ավարտելուց հետո, երբ գնացել է տուն, նկատել է, որ ավտոկանգառում անհայտ անձը դիտավորությամբ չորս կողմից վնասել ու քերծել է ավտոմեքենան՝ պատճառելով 350.000 դրամի վնաս:
Նույն օրը ոստիկանությունում համանման հաղորդում է ստացվել նաև օդանավակայանի մեկ այլ աշխատակցից, որը հայտնել է, որ օդանավակայանի ծառայողական ավտոկանգառում նույն եղանակով վնասվել է իր «Լեքսուս RX350» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 2.500.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենաները վնասել է 1989 թ. ծնված Արշակ Ա.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին