Ժամը 08:33-ին ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը:
Ս. թ. օգոստոսի 16-ի ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին` ժամը 11:43-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:
Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: