Կարևոր իրադարձություններ

Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

16 Օգոստոս, 2017 13:36
Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

Թուրքիայի իշխանությունների կողմից հետախուզման մեջ գտնվող, հեղաշրջման փորձի կազմակերպիչներից Ադիլ Օքսյուզի՝ Գերմանիայում գտնվելու վերաբերյալ լուրերի՝ շրջանառության մեջ հայտնվելուց հետո Թուրքիան Գերմանիային բողոքի նոտա է հղել:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը ուղարկված նոտայով, Թուրքիան պահանջել է ուսումնասիրել Օքսյուզի՝ Գերմանիայում ապաստանելու վերաբերյալ լուրերի իսկությունը և նրան հայտնաբերելու դեպքում արտահանձնել Թուրքիային:

Նշեք, որ Ադիլ Օքսյուզը համարվում է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներից և համակարգողներից մեկը:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին այն ժամանակ, երբ 2016թ. հունիսի 2-ին  Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:

 

Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան որոշում կայացրեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերել և տեղափոխել այլ երկիր:

 

Լրահոս

Դիտել ավելին