Կարևոր իրադարձություններ

Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ

16 Օգոստոս, 2017 12:52
Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ

Օգոստոսի 16-ին, ժամը 11:43-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին