Կարևոր իրադարձություններ

Ինչու է ողջ աշխարհն այդքան տարված «Գահերի խաղը» հեռուստասերիալով. հետազոտություն

16 Օգոստոս, 2017 12:22
  Ինչու է ողջ աշխարհն այդքան տարված «Գահերի խաղը» հեռուստասերիալով. հետազոտություն

Ամերիկացի հետազոտողները պարզել են, թե ինչու են ողջ աշխարհում այդքան շատ սիրում HBO ընկերության «Գահերի խաղը» հեռուստասերիալը:

Science Alert-ի փոխանցմամբ` նրանք հետաքրքիր փորձ են իրականացրել. Սերիալը դիտելու ընթացքում երկրպագուները կրել են Apple Watch ժամացույցներ, որոնց միջոցով ֆիքսվել է նրանց սրտի աշխատանքը` պարզելու համար, թե ինչպիսի տեսարաններն են նրանց ամենից շատ հուզում:

Պարզվել է, որ հեռուստասերիալի գրավչության գլխավոր պատճառը հերոսների միջև երկխոսություններն են: Սրանով հետազոտողները հերքել են այն կարծիքը, թե միլիոնավոր մարդկանց սերիալում գրավում են բռնության և էրոտիկայի տեսարանները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին