Կարևոր իրադարձություններ

Որ դեպքում ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի Հյուսիսային Կորեայի հետ

16 Օգոստոս, 2017 11:34
Որ դեպքում ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու համար Հյուսիսային Կորեան պետք է ցույց տա միջուկազերծման մտադրությունների լրջություն: 

Նաուերթի խոսքով՝ ԱՄՆ-ը կցանկանա բանակցությունների սեղանին նստել Հյուսիսաին Կորեայի առաջնորդի հետ, «երբ ժամանակը գա»։

«Երբ նրանք ցույց կտան, որ լրջորեն են տրամադրված: Մենք դեռևս նման բան չենք նկատել»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչն ու հավելել. «Նրանք գիտեն, թե ինչ է պետք անել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին