Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Իրանի զինուժի գլխավոր շտաբի պետերը հանդիպել են

16 Օգոստոս, 2017 11:22
Թուրքիայի և Իրանի զինուժի գլխավոր շտաբի պետերը հանդիպել են

Թուրքիա մեկնած Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ  Մուհամեդ Բաքըրին  հանդիպել է Թուրքիայի զինուժի գլխավոր շտապի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ:

Ինչպես իրազեկում է թուրքական «NTV» լրատվական հեռուստաընկերության լրատվակայքը,  հանդիպումն ընթացել է լրատվամիջոցների համար դռնփակ պայմաններում: Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Եռօրյա այցի ընթացքում սպասվում է, որ իրանցի պաշտոնյան հանդիպումներ կունենա նաև թուրք քաղաքական գործիչների հետ:
Աղբյուրը նշում է, որ  Բաքըրին այդ հանդիպումների ժամանակ կքննարկի սիրիական ճգնաժամը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերությունները:

Թուրքական լրատվամիջոցները, ինչպես նաև  մի շարք թուրք սյունակագիրներ նախօրեին հայտնում էին, որ այցի  օրակարգային հարցերից է լինելու սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն:

Նշվում էր, որ  բացի Թուրքիայից, այդ  հանրաքվեին դեմ է նաև պաշտոնական Թեհրանը:

 

Լրահոս

Դիտել ավելին