Կարևոր իրադարձություններ

Թուրքիան մեր առաջնահերթ գործընկերներից է. Պուտին

13 Հոկտեմբեր, 2015 19:12
Թուրքիան մեր առաջնահերթ գործընկերներից է. Պուտին

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» ֆորումի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիան երկրի առաջնահերթ գործընկերն է։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է հասկանալ, որ երկու պետությունները պետք է հարաբերություններ կառուցեն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում. «Թուրքիան մեր առաջնահերթ գործընկերներից ու մեր լավ ընկերներից մեկն է։ Մենք բազում տարիներ Թուրքիայի հետ ունենք շատ բարիդրացիական հարաբերություններ։

Նա մեր խոշորագույն առևտրային ու տնտեսական գործընկերներից մեկն է։ Բավական է ուշադրություն հատկացնել մեր շինարարական շուկային։ Վերջին տարիներին այն հաշվվում է միլիարդներով։ Միայն վերջին շրջանում մեր շինարարական շուկայում 12 միլիարդը բաժին է ընկել թուրքական ընկերություններին»։

 

Լրահոս

Դիտել ավելին