Կարևոր իրադարձություններ

CNN-ը հրաժարվել է հեռարձակել Թրամփին աջակցող հոլովակը

16 Օգոստոս, 2017 10:48
CNN-ը հրաժարվել է հեռարձակել Թրամփին աջակցող հոլովակը

CNN հեղինակավոր հեռուստաալիքը հրաժարվել է հեռարձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող հոլովակը: Այս մասին տեղեկացնում է Թրամփի ընտրական շտաբի կոմիտեի պաշտոնական կայքը:

Պարզվում է, որ այն ժամանակ, երբ Թրամփի շտաբի ներկայացուցիչները փորձել են իրականացնել գովազդային եթերի գնման ստանդարտ գործարք, CNN-ն արգելափակել է հոլովակը՝ գրաքննության ենթարկելով Թրամփի ուղերձն ամերիկացիներին, որում ասվում է, թե նրա «պլանն աշխատում է»:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Թրամփի YouTube-ի պաշտոնական ալիքում: Հոլովակում նշվում է, որ ԱՄՆ նախագահի նախընտրական պլանն իրոք աշխատում է՝ չնայած ԶԼՄ-ների հարձակումների ու իր դեմ դուրս եկող պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների:


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին