Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Վաճառքի հանված ամենախոշոր հիմնարկներից մեկը՝ բարդ պատմությունների կիզակետում

16 Օգոստոս, 2017 10:43
«Հրապարակ». Վաճառքի հանված ամենախոշոր հիմնարկներից մեկը՝ բարդ պատմությունների կիզակետում

«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունը 2017-20 թվականներին մտադիր է վաճառել «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի պետական բաժնեմասը:

Սա մեկն է այն 47 ընկերություններից, որոնք հանվել են վաճառքի: Ընկերությունը գտնվում է Երևանի Արշակունյաց 67 հասցեում: Այն մասնավորեցման է ներկայացրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

Պետության բաժնեմասը կազմում է 38,14 տոկոս: Այն ներկայացված էր նաև պետգույքի մասնավորեցման 2015-17 թվականների ծրագրում:

«Դվին կոնցեռնի» անվան հետ կապված պատմությունները շատ են: Դրանցից մեկն էլ 13 տարվա վաղեմություն ունի, բայց ժամանակին մեծ աղմուկ հանեց: 2004 թվականի մարտի 7-ին Հասարակածային Գվինեայի իրավապահները վեց հայ օդաչուների էին ձերբակալել՝ մեղադրելով իրենց երկրում հեղաշրջման փորձ նախապատրաստելու համար:

Օդաչուները Գվինեա էին մեկնել «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող «Ան-12 տիպի ինքնաթիռով: Խնդրին խառնվեին մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, Արա Աբրահամյանը:

Մի խոսքով, կառավարությունն այժմ վաճառքի է հանել երկար ճանապարհ անցած այս ընկերություններից, որը, լինելով բավականին հզոր, զբաղվում էր ամեն ինչով՝ պարարտանյութերի ներկրումից մինչև էլիտար շինարարություն: Եթե կառավարությունը հայտարարում է, թե մասնավորն ավելի լավ է կառավարում, ապա այս հիմնարկի 60 տոկոսից ավելին մասնավոր էր, բայց ինչպես տեսանք, կառավարումը ձախողել են:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին