Կարևոր իրադարձություններ

«Հայկական ժամանակ». Ինչո՞ւ ուշացավ ԻԼ-76-ը, եթե հայկական կողմը դեռ օրեր առաջ էր դիմել ՌԴ-ին՝ այն տրամադրելու խնդրանքով

16 Օգոստոս, 2017 10:23
«Հայկական ժամանակ». Ինչո՞ւ ուշացավ ԻԼ-76-ը, եթե հայկական կողմը դեռ օրեր առաջ էր դիմել ՌԴ-ին՝ այն տրամադրելու խնդրանքով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ ԱԻՆ-ը օրսն սկսեց լավ լուրերով: Նախ՝ հայտարարվեց, որ Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է:

Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, ապա երեկ վաղ առավոտից ռուսական ԻԼ-76 ինքնաթիռն անցել է գործի:

Ի դեպ, երեկ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանից ԻԼ-76 ինքնաթիռը խնդրելու գաղափարի հեղինակը Սերժ Սարգսյանն է եղել:

Ստացվում է, որ հայկական կողմը դեռ օրեր առաջ է դիմել Ռուսաստանին այդ խնդրանքով, սակայն ինքնաթիռը տեղ հասավ միայն նախօրեի երեկոյան:

Եթե սույն ինքնաթիռի թռիչքների արդյունքում Խոսրովի արգելոցում բռնկված և Հայաստանի բնաշխարհին մեծ վնաս հասցրած հրդեհը մեկուսացվի, կմնա ափսոսալ, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը ԱԻՆ-ի խնդրանքին ավելի օպերատիվ չի արձագանքել և հրդեհը բռնկվելու հաջորդ օրն իսկ ինքնաթիռը չի տրամադրել: Այդ դեպքում, իհարկե, վնասի ծավալներն էականորեն փոքր կլինեին:

Իսկ եթե օգնության հասած ինքնաթիռն էլ չկարողանա մարել կրակը, ապա մնում է հուսալ, որ այսօր և վաղը կանխատեսվող անձրևը հորդառատ կլինի և առավել ինտենսիվորեն կտեղա հատկապես Խոսրովի արգելոցի այրվող հատվածների վրա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին