Կարևոր իրադարձություններ

Մաշկի բորբոքված վիճակը բարելավող 5 բաղադրատոմս

16 Օգոստոս, 2017 00:32
Մաշկի բորբոքված վիճակը բարելավող 5 բաղադրատոմս

Մեր դեմքը միշտ բաց է արտաքին միջավայրի ազդեցությունների համար: Հաճախակի աղտոտված օդը, ցրտերը կամ հակառակը՝ օդի  չափից շատ բարձր ջերմաստիճանն արտահայտվում են մեր դեմքի վրա ցանի,  թեփոտման կամ բշտիկների տեսքով: Հաճախակի, ի լրումն  անբարենպաստ բնական գործոններին, ավելանում են նաև միկրոօրգանիզմները: Թե ինչպես «հանել» մաշկի բորբոքումը, կարող են խորհուրդ  տալ կոսմետոլոգներն ու  մաշկաբանները: Սակայն  կարելի է նաև կիրառել բնական միջոցներով բուժման տարբերակներ:

1. 1-ից 2 թեյի գդալ չոր եղեսպակը լցնել 1 բաժակ եռացող  ջրի մեջ, թողնել թրմվի 15 րոպե և քամել: Այդ տաք թուրմով անհրաժեշտ է տրորել մաշկի բորբոքված հատվածները

2.  1 թեյի գդալ արնիկայի  ծաղիկները լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 10-ից 15 րոպե և քամել:  Դեմքի կարմրության և անոթների լայնացման դեպքում այն կարելի է ավելացնել լվացվելու համար նախատեսված ջրի մեջ:


3. 2 ճաշի գդալ երեքնուկի կամ երիցուկի  տրորած չոր տերևներնը լցնել 1լիտր եռացրած ջրի մեջ, ապա կաթսան դնել ջրով լի մեկ այլ կաթսայի վրա և եփել 30-ից 40 րոպե: Դեմքի յուղոտ մաշկի դեպքում օգտակար է այն լվանալ պատրաստված տաքը թուրմով: Այս թուրմն ունի հակաբորբոքային և հականեխիչ հատկություններ:

4. Ծակոտկեն ու բորբոքված մաշկի դեպքում  հարեք ձվի սպիտակուցն ու  վրան ավելացնել 1 թեյի գդալ վաղենակի թուրմ: Ստացված խարնուրդը քսեք դեմքի վրա:

5.  Տրորված կեռասից պատրաստեք խյուս: Անհրաժեշտ է 0.5 բաժակ պատրաստված խյուսին խառնել 1 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Ստացված դիմակը քսել դեմքին ու պարանոցին և 15 րոպե հետո լվանալ: Այն շատ օգտակար է կնճիռների և լայն ծակոտիների համար:

Աղբյուրը՝ med2.ru

 

Լրահոս

Դիտել ավելին