Կարևոր իրադարձություններ

Երևանի երթուղայիններում գրպանահատությամբ զբաղվողը բերման է ենթարկվել

15 Օգոստոս, 2017 23:02
Երևանի երթուղայիններում գրպանահատությամբ զբաղվողը բերման է ենթարկվել

Երևանի «Աերացիա» թաղամասի բնակիչ Արթուր Հարությունյանին ՀՀ ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի ծառայողները բերման են ենթարկել Կենտրոնականի բաժին գողություն կատարելու կասկածանքով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օգոստոսի 11-ին նա, օգտվելով երթուղային ավտոբուսի նեղվածքից, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 100 հազար դրամ, 130 դոլար և տարբեր քարտեր:

Ուղևորը գրպանահատին չի տեսել և չի հասցրել նույնիսկ ոստիկանություն դիմել, բայց քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դեպքից րոպեներ անց կասկածյալին բռնել են Տիգրան Մեծի պողոտայում և բերման ենթարկել:

Արթուր Հարությունյանը խոստովանել է կատարածը, գողոնն առգրավված է, տուժողից ընդունվել է հաղորդում:

 

Լրահոս

Դիտել ավելին