Կարևոր իրադարձություններ

Ընդամենը երկու բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել կոշտուկներից

15 Օգոստոս, 2017 22:14
Ընդամենը երկու բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել կոշտուկներից

Սոխը մեծ քանակով հակօքսիդանտներ, ջուր, հակաբորբոքային նյութեր է պարունակում։ Արտաքին օգտագործման դեպքում այն փափկեցնում է մաշկը։ Սոխն օգնում է ճնշել միկրոօրգանիզմների ակտիվությունը, որոնք վարակի առաջացման պատճառ են դառնում։ Սոխը նաև վիտամին C, կալիում և մագնեզիում է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա։

Սպիտակ քացախը հակաբակտերիալ հատկություն ունի, ինչի արդյունքում հաջողությամբ օգտագործվում է՝ որպես մաքրող միջոց։ Դրանում պարունակվող օրգանական թթուները ոչնչացնում են պաթոգեն միկրոօրգանիզմներին։ Քացախն օգտագործվում է նաև մաշկային մի շարք խնդիրների առկայության դեպքում. այն օգնում է կարգավորել մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը։

Ինչպես պատրաստել. բաղադրիչներ

  • 1 սոխ
  • կես բաժակ սպիտակ քացախ։

Պատրաստման եղանակը

  • Լավ լվացեք սոխը, մանր կտրատեք։
  • Լցրեք շշի մեջ, ավելացրեք քացախ և փակեք։
  • Դրեք մութ և սառը վայրում, թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործման եղանակը

  • Բամբակը թրջեք ստացած միջոցով և քսեք կոշտուկներին։
  • Թողեք ոտքին 4-6 ժամ։
  • Խորհուրդ է տրվում ստացված միջոցը ոտքին թողնել ամբողջ գիշեր։
  • Կրկնեք այնքան, մինչև կոշտուկներն անհետանան։
  • Մի մոռացեք ամեն օր ոտքերին խոնավեցնող կրեմ քսել։
 

Լրահոս

Դիտել ավելին