Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր 10-րդ աղջիկն Աֆրիկայում մայրանում է դեռահասության տարիքում

15 Օգոստոս, 2017 21:06
Յուրաքանչյուր 10-րդ աղջիկն Աֆրիկայում մայրանում է դեռահասության տարիքում

Աֆրիկայում յուրաքանչյուր 10-րդ աղջիկը մայրանում է 15-19 տարեկան հասակում: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Երկրի բնակչությունը» գերմանական հիմնադրամը 2017 թվականի իր զեկույցում:

Համեմատության համար նշվում է, որ Գերմանիայում այդ տարիքում հղիանում է աղջիկների մեկ տոկոսից քիչ հատվածը: Հիմնադրամի տնօրեն Ռենատե Բերի խոսքով՝ Աֆրիկայում վաղ հասակում ծննդաբերությունների մեծամասնությունը չնախատեսված է, քանի որ երիտասարդ աֆրիկուհիները չգիտեն ինչպես պաշտպանվել: Այդ մասին նրանք տեղեկանում են հիմնականում առաջին ծննդաբերությունից հետո:

Պայմանավորված զեկույցի արդյունքներով՝ Բերը կոչ է անում Գերմանիայի կառավարությանը առավել ակտիվորեն աջակցել դեռահասների շրջանում սեռական կյանքի մասին կրթության և տեղեկության տարածման ուղղությամբ տարվող ջանքերին, հատկապես Աֆրիկայում:

 

Լրահոս

Դիտել ավելին