Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի ԱԳ նախարար. «Թուրքիայի դեմ ձեռնարկած միջոցառումներն արդեն արդյունքն են տվել»

15 Օգոստոս, 2017 17:13
Գերմանիայի ԱԳ նախարար. «Թուրքիայի դեմ ձեռնարկած միջոցառումներն արդեն արդյունքն են տվել»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ դաշնային կառավարության դիրքորոշման կոշտացումը առաջին արդյունքներն է տվել:

Ըստ թուրքական «NTV» գործակալության` Գաբրիելն ասել է, որ իր ազդեցությունն է թողել հատկապես Թուրքիայի նկատմամբ կիրառված տնտեսական ճնշումը:

Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան  Պիտեր Ստուդների ու մյուս լրագրողների ձերբակալությունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունն հորդորել էր իր քաղաքացիներին խուսափել Թուրքիայի հանգստավայրեր մեկնելուց: Գերատեսչությունը հորդորել էր նաև գերմանական խոշոր ընկերություններին դադարեցնել ներդրումները Թուրքիայում:

Զիգմարը հայտնել է, որ  այս ամենից հետո Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է հրապարակած այն ցուցակից, որում մեղադրել էր 680 գերմանական ընկերությունների ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Ըստ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի` իրենց քաղաքացիներին ուղղված վերոնշյալ կոչն արդեն հասցրել էր վնասել որոշ մանր ու միջին ձեռնարկությունների, հյուրանոցների ու ռեստորանների:

«Մենք չենք կարող հանդուրժել Թուրքիայում մեր քաղաքացիների ձերբակալությունները»,- եզրափակել է Գաբրիելը:

 

Լրահոս

Դիտել ավելին