Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Կատարի միջև ստորագրվել է 15 համագործակցության պայմանագիր

15 Օգոստոս, 2017 16:05
Թուրքիայի և Կատարի միջև ստորագրվել է 15 համագործակցության պայմանագիր

Թուրքիայի և Կատարի գործարարների միջև սննդի, դեղամիջոցների, շինարարության, տրանսպորտի, պլաստիկ իրերի արտադրության և մի շարք այլ ոլորտներում ստորագրվել է համագործակցության 15 պայմանագիր:

Ըստ թուրքական  «Haberantalya »լրատվակայքի՝ պայմանագրերը ստորագրվել են այն ժամանակ, երբ օգոստոսի սկզբին Թուրքիայում էր գտնվում Կատարի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Սալիհ բին Համադը Էշ Շարքըն:

Աղբյուրը նշում է, որ 2017թ. առաջին կիսամյակում  երկու երկրների միջև առևտրի ծավալները հասել են 600մլն դոլարի: Անցած ամիս Թուրքիայից Կատար իրականացվող արտահանման ծավալները աճել են  51 տոկոսով և կազմել են 53.5մլն դոլար:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ կատարցի գործարարները Թուրքիայում իրականացրել են 20մլրդ դոլարի ներդրում, իսկ թուրք գործարարները Կատարում՝ 11մլրդ 600մլն դոլարի ներդրում:

Կատարի մայրաքաղաք Դոհայում այժմ գործունեություն է ծավալում ավելի քան 150 թուրքական ընկերություն:

 

Լրահոս

Դիտել ավելին