Եթե Միացյալ Նահանգները շարունակի ընդլայնել պատժամիջոցները, Իրանը հաշված ժամերի ընթացքում կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից: France Presse-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Նրա խոսքով` ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը «լավ գործընկեր չէ»։
«Վերջին ամիսներին աշխարհն ականատես եղավ, որ Միացյալ Նահանգները ի հավելում գործողությունների համատեղ համապարփակ պլանին առնչվող խոստումների մշտական ու կրկնվող խախտման, անտեսել է մի քանի այլ գլոբալ համաձայնագրեր և ցույց տվել իր դաշնակիցներին, որ ԱՄՆ-ը չի հանդիսանում ո՛չ լավ գործընկերր, ո՛չ հուսալի կողմ բանակցություններում»,- ասել է Ռոհանին։