Կարևոր իրադարձություններ

«Նույնիսկ ապրիլյան պատերազմի ի ցույց դրած բացերը դեռևս չափազանց քիչ են` ուղղակի չնչին, Հայաստանում պետականության բացակայության մասին խոսելու համար»

15 Օգոստոս, 2017 14:44
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Նույնիսկ ապրիլյան պատերազմի ի ցույց դրած բացերը դեռևս չափազանց քիչ են` ուղղակի չնչին, Հայաստանում պետականության բացակայության մասին խոսելու համար»

Տարիքի հետ գրեթե ամեն ինչ փորձում եմ հասկանալ, բայց այդպես էլ չեմ կարողանում ընկալել «պետություն չունենք» արտահայտությունը, որն, ըստ իս՝ բխում է դարեր շարունակ սեփական պետականության բացակայության պայմաններում մեզանում արմատավորված և գրեթե բյուրեղացած ենթագիտակցական կաղապարից, համաձայն որի՝ պետության բացակայությունը կամ թուլությունը ավելի հարմարվետ իրավիճակ է ենթադրում, քանի որ այդ պետականությունը օտար է, հետևաբար նրա հնարավոր թուլության կամ չգոյության պայմաններում մեծանում է քո «ինքնավարության» մակարդակը:

Ի՞նչ եմ ուզում ասել. նույնիսկ ապրիլյան պատերազմի ի ցույց դրած բացերը դեռևս չափազանց քիչ են՝ ուղղակի չնչին, Հայաստանում պետականության բացակայության մասին խոսելու համար, էլ ուր մնաց՝ տեղային հրդեհները, առավել ևս, երբ պետականության իրական զգացումը չի ենթադրում ինչ-որ վերացական և մեզանից դուրս գոյություն ունեցող կամ չունեցող պետության ընկալում, որը կարելի է և պետք է անպայմանորեն քարկոծել, քանզի, վերաձևակերպելով Լյուդովիկոսներից մեկի միտքը, պետությունը հենց մենք, մեր իսկ պետության բոլոր քաղաքացիներս անխտիր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին