Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակությանը. քննարկվել են Բելգիա-Արցախ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր

15 Օգոստոս, 2017 13:45
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակությանը. քննարկվել են Բելգիա-Արցախ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 15-ին ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգեւորականներին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են Բելգիա-Արցախ կապերի ընդլայնմանը, հոգեւոր ոլորտին, դրա օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին