Կարևոր իրադարձություններ

Վենեսուելան «ձախողված պետություն» է. ԱՄՆ փոխնախագահ

15 Օգոստոս, 2017 12:40
Վենեսուելան «ձախողված պետություն» է. ԱՄՆ փոխնախագահ

Վենեսուելան «ձախողված պետություն» (failed state) է, որը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը: Reuters գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:

Նրա խոսքով` այդ երկրի անկայուն քաղաքական իրադրությունը սպառնալիք է ողջ Արևմտյան կիսագնդի համար: Սպառնալիքների շարքում նա նշել է թմրաթրաֆիկը և անօրինական միգրացիան:

«Նախագահ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ը չի կանգնի կողքի, քանի դեռ Վենեսուելան պատված է դիկտատուրայով»,- ասել է Փենսը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին