Կարևոր իրադարձություններ

Միսը կտրուկ թանկացել է. ո՞րն է թանկացման պատճառը

15 Օգոստոս, 2017 10:43
Միսը կտրուկ թանկացել է. ո՞րն է թանկացման պատճառը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մսամթերքիեւ ձկնամթերքի շուկաներում կտրուկ թանկացումներ են արձանագրվել: Ընդ որում, մսամթերքի գները հետեւողականորեն են բարձրացել: Օրինակ՝ տավարի միսը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 0.9 տոկոսով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.1 տոկոսով:

Սակայն էլ զգալի թանկացել է խոզի միսը, այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 6.9 տոկոսով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25,9 տոկոսով:

Թանկացում գրանցվել է նաեւ գառան, ոչխարի մսի շուկայում. Հուլիսին, հունիսի համեմատ՝ 1.9, իսկ 2016 թվականի հուլիսի համեմատ՝ 16 տոկոսով:
Նույն պատկերն է նաեւ թռչնամսի (հուլիսին, հունիսի համեմատ 0.3, իսկ 2016-ի հուլիսի համեմատ՝ 1 տոկոսով), ձկնամթերքի (այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ՝ 0.2, իսկ անցած տարվա հուլիսի համեմատ՝ 21.1 տոկոսով) շուկաներում:

Այսօր երեւանյան սուպերմարկետներում տավարի մսի մեկ կգ-ն վաճառվում է 2600-2700, գառան մսինը՝ 3500-3600 դրամով, խոզինը՝ 3300-3900 դրամով:

Կարծիք կա, որ մսամթերքի գների բարձրացումը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ մարդիկ իրենց հանգստի ժամանակ շատ միս են օգտագործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին