Կարևոր իրադարձություններ

Փորձում են գործարարից խլել բիզնեսը. «Հայկական ժամանակ»

15 Օգոստոս, 2017 10:33
 Փորձում են գործարարից խլել բիզնեսը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ -ն փաստի առաջ է կանգնել: Ընկերության ներկայացու­ցիչների պնդմամբ՝ ար­հեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տա­նեն սնանկության եւ տիրա­նան դրան: 2001 թվականին իրավաբանա­կան անձանց պետական ռեգիստ­րում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկե­լուց բացի, ուղեւորափոխադրում է իրականացնում Երեւան-Արմավիր ուղղությամբ: Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավ­տոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում են Արմավիր քաղաքի ավտոկայան եւ հակառակ ուղղու­թյամբ 10 րոպեն մեկ պարբերա­կանությամբ վերադառնում են մայ­րաքաղաք: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրել է Մուշ­եղ Խաչատրյանը, որի մահից հե­տո ընկերության կառավարումն իրականացնում է նրա դուստրը Շուշան Խաչատրյանը:

Ըստ ընկերության ներկայացուցիչ  Արթուր Վարդանյանի՝ Երևան-Արմավիր երթուղով անցնում են Երևան-Արմավիր-Մյասնիկյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան-Շենիկ, Երևան-Արմավիր-Քարակերտ և Երևան Մեծամոր երթուղիները: «Մյասնիկյան-Երևանը մեր գծի մեջ են դրել միտումնավոր: Գծում պետք աշխատի մի մեքենա, բայց աշխատում է մոտ 4-ը: Ամեն օր 5-6 անգամ երթուղի են դուրս գալիս: Սի մեքենան 2 անգամ պետք է գիծ դուրս գա: Այս երթուղու մեքենա­ներն իրենց վերջնագիծ չեն գնա­ցել. չեն կարող գնալ: Մյասնիկյանում այդքան բնակիչ չկա դա մեկ եւ երկրորդ ներմարզային երթու­ղին կա, սա կոնկրետ դրել են այս գծի մեջ, որն աշխատում է Երեւան-Արմավիր երթուղով: Նույնը Բաղրամյան-Երեւանը, Երևան-Շենիկը, Երեւան-Արտենին է: Մենք դեմ չենք, որ փոխադրողները գործունեու­թյուն ծավալեն, բայց մեկնման եւ վերջնակետի պահպանմամբ պետք է դա լինի: Այդ ընկերություն­ները գալիս են Արմավիր եւ չեն գնում իրենց վերջնագիծ: Չվացու­ցակներում այդ ամենն ամրագր­ված է եւ կանոնակարգվում է նա­խարարի հրամանով»,- «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը:


Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին