Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Թիվ 162 դպրոցի տնօրենի թեկնածուն «Դպրոց-կենտրոնների միավորում իրավաբանական անձանց միության» կայքում ներկայացված է որպես տնօրեն

15 Օգոստոս, 2017 10:27
«Հրապարակ». Թիվ 162 դպրոցի տնօրենի թեկնածուն «Դպրոց-կենտրոնների միավորում իրավաբանական անձանց միության» կայքում ներկայացված է որպես տնօրեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում այսօր նոր տնօրեն կընտրեն: Տնօրենի թափուր տեղի համար հայտա­րարված մրցույթը տեղի կունենա ժամը 13:00-ին, միակ հավակնորդը դպրոցի փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար, մաթեմատիկայի մասնագետ Լիլիա Պողոսյանն է: Հիշեցնենք, որ այս դպրոցի նախկին տնօրեն Աննա Ստեփանյանը մոտ երկու ամիս առաջ նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ: Լիլիա Պողոսյանը, ի դեպ, Ստեփանյանի մտերիմներից է, ունի 24 տարվա մանկավարժական ստաժ, հա­վաստագիր, շուրջ 18 տարի աշխատել է որպես փոխտնօրեն: Եվ պատահական չէ, որ դպրոցում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ եթե այլ հայտեր էլ ներկայաց­վեին, դպրոցի խորհուրդը նրան էր ընտրելու ապագա տնօրենի պաշտոնում: Նշենք, որ տնօրենի հավակնորդը մրցույթում բանավոր ներկայացնում է դպրոցի զար­գացման իր ծրագիրը: Տնօրենն ընտրվում է կրթական հաստատության կոլեգիալ կառավարող մարմնի՝ խորհրդի կողմից, փակ քվեարկությամբ, խորհրդի անդամ­ների ընդհանուր թվի ձայների մեծա­մասնությամբ: 10 աշխատանքային օրվա ընթացքում տնօրենի պաշտոնին հավակնող հաղթած թեկնածուի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Նկատենք, որ թեեւ մրցույթն այսօր պետք է տեղի ունենա, սակայն «Դպրոց-կենտրոնների միավորում իրա­վաբանական անձանց միության» կայքում Լիլիա Պողոսյանը ներկայացված է ոչ թե որպես տնօրենի պաշտոնակատար, այլ տնօրեն»: 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին