Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Գեներալ Մանվելի մերձավորն ուզում է ամեն գնով գեներալ դառնալ, բայց խոչընդոտ կա

15 Օգոստոս, 2017 10:17
«Հրապարակ». Գեներալ Մանվելի մերձավորն ուզում է ամեն գնով գեներալ դառնալ, բայց խոչընդոտ կա

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ բոլորս սրտատրոփ սպասում ենք, թե երբ է ԱԻՆ-ը մարելու անտառների հրդեհը, ԱԻՆ-ում բուռն նախապատրաստվում են Փրկարարի օրը նշելուն: Կառավարության 2008թ․ որոշմամբ սեպտեմբերի 4-ը հռչակվել է Փրկարարի օր: Երջանկահիշատակ Արմեն Երիցյանն ամեն տարի մեծ միջոցառում էր կազմակերպում: Դավիթ Տոնոյանը որոշել է հետ չմնալ, նա որոշ աշխատակիցների է պարգեւատրելու, կոչումներ շնորհելու:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, որը գեներալ Մանվելի մերձավորներից է, ամեն գնով ցանկանում է գեներալի կոչում ստանալ, սակայն, ըստ կանոնադրության, այս պահին դա անհասանելի է, քանի որ դեռ մեկ տարին չի բոլորել, ինչ գնդապետը խիստ նկատողության է արժանացել, ինչը խանգարող հանգամանք է գեներալական տիտղոսի համար:

Իսկ նկատողությունն ստացել էր թիվ 1 տպարանի պայթեցման համար: Մեկ ամիս անց նա կարողացել էր նախարարի ԺՊ Հայկարամ Մխիթարյանի միջոցով չեղարկել նկատողությունը, սակայն այդ մասին տեղեկացած վարչապետը հանձնարարել էր վերականգնել այն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին