Կարևոր իրադարձություններ

Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն պոտենցիալ ունի, բայց կան նաև խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել. Կոնստանտին Սիմոնով. «Ժողովուրդ»

15 Օգոստոս, 2017 09:59
Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն պոտենցիալ ունի, բայց կան նաև խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել. Կոնստանտին Սիմոնով. «Ժողովուրդ»

Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, «ժողովուրդ» հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ ապագային, այնքան էլ լավատեսական կանխատեսումներ չի արել: «Հիմա ես չէի ցանկանա շատ լավատեսական կանխատեսումներ անել, բայց չէի էլ ցանկանա այդ միության ավարտը տեսնել: Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր հեռուն գնացող կանխատեսումներ են անում, որոնք չեն կատարվում: Այն, որ միությունը պոտենցիալ ունի, դա ակնհայտ է: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում: Իհարկե, խնդիրները շատ են, սակայն պետք է փորձենք հաղթահարել այն խնդիրները, որոնք կարող են բերել բարդություն­ների»,- ասել է նա: Միաժամանակ, Սիմոնովը համեմատության եզրեր է անցկացրել ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ՝ ասելով. «Եթե ԵՄ-ում մեծ մասամբ ուժեղ տնտեսություն ունեցող երկրներ են, ապա ԵՏՄ-ում այդպես չէ, կա մի երկիր՝ ՌԴ-ն, որը տնտեսապես դոմինանտ դիրքերում է: ԵՏՄ-ին այժմ պակասում է սեփական տնտեսու­թյունը, եւ այն գործում է միայն քաղաքական ցանկությունների հիման վրա»:             

 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին