Կարևոր իրադարձություններ

Ես նրանց ներել եմ. Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին

15 Օգոստոս, 2017 00:30
Ես նրանց ներել եմ. Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին

Գյումրու «Երեխաների տուն» մանկատան նախկին սան Խորեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ 25 տարի անց՝ երկարատեւ որոնումներից  հետո, գտել է իր ծնողներին, քույրիկին և եղբորը: Ընտանիքն այժմ բնակվում է Երևանում:

«Այս տարին ինձ համար հրաշքներով լի տարի էր: Ես հնարավորություն ստացա Լեհաստանում սովորելու: Հիմա ուզում ես ձեզ հետ խոսել իմ կյանքում տեղի ունեցած ամենամեծ հրաշքի մասին: Ես բազմիցս ասել եմ, որ ցանկություն ունեմ գտնել, ճանաչել ու սիրել իմ ծնողներին… ու այսօր ես նրանց գտել եմ, նրանց ներել եմ, ոչ մի բանում չեմ մեղադրում: Ինչ եղել է կթողնենք անցյալում, ամեն ինչ կսկսենք նորովի»,-իր հրապարակած տեսանյութում ասում է Խոնենը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին