Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում գողացվել է 20 տոննա շոկոլադով բեռնատար կցասայլը

14 Օգոստոս, 2017 23:24
Գերմանիայում գողացվել է 20 տոննա շոկոլադով բեռնատար կցասայլը

Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում անհայտ անձինք բեռնատար կցասայլ են գողացել, որում 20 տոննա քաղցրավենիք է եղել: Այս մասին հայտնում է Focus–ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ գողացված մթերքի թվում եղել է շոկոլադե կրեմ և հավկիթներ: Բեռի արժողությունը եղել է 50-70 հազար եվրո:

Նշվում է, որ ոստիկանները քննում են տեղի ունեցածը և պարզում՝ արդյոք գողությունը կապված է նման այլ հանցագործությունների հետ, թե գողերին հետաքրքրել է միայն շոկոլադը

 

Լրահոս

Դիտել ավելին