Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Վան Գոգի մասին կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը

14 Օգոստոս, 2017 23:00
Հրապարակվել է Վան Գոգի մասին կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը

Հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգի մասին պատմող և 7 տարի արտադրական գործընթացում գտնվող բացառիկ անիմացիոն ֆիլմի թրեյլերն արդեն հրապարակվել է: 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, թրեյլերի, ինչպես և ամբողջ ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ դրանք բաղկացած են Վան Գոգի վրձնին պատկանող կտավների վերարտադրված շարժանկարներից:

«Loving Vincent» խորագրով ֆիլմի ստեղծողները նկարչուհի Դորոտա Կոբիելան ու ռեժիսոր Հյու Վելչմանն են: Նրանց համատեղ աշխատանքի պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 22-ին:

Պարբերականը նկատում է, որ պատրաստ լինելուց հետո այն կլինի աշխարհում առաջին ձեռքով նկարված անիմացիոն ֆիլմը: Ֆիլմի յուրաքանչյուր դրվագ ստեղծվել է Վան Գոգի յուղանկարների հիման վրա՝ օգտագործելով տաղանդաշատ հոլանդացուն բնորոշ տեխնիկան:

Ընդհանուր առմամբ, ֆիլմում ներկայացված է Վան Գոգի ավելի քան 120 կտավ, որոնց վերաբերյալ շարժանկարները ստեղծվել են 125 նկարչի օգնությամբ:

Հայտնի է, որ Դորոտա Կոբիելային նման ֆիլմ ստեղծելու հարցում ոգեշնչել է Վան Գոգի մտքերից մեկն առ այն, որ «նկարիչները կարող են խոսել միայն իրենց կտավների միջոցով»: Ուստի՝ կինը որոշել է Վան Գոգի կտավները միասին հավաքել ու նրա կյանքի պատմությունը պատմել:

«Ամբողջ ֆիլմը նկարվել է ձեռքով: Նկարիչներն աշխատում էին օրական 7-10 ժամ»,- պատմել է կինը:

Upcoming: The all-hand-painted biopic of Vincent Van Gogh has seen a full theatrical trailer released

Working out: Dozens of artists have worked painstakingly to bring Van Gogh's paintings to life - and the film is one of the most anticipated of autumn 2016

Sylwia Piekarska said: 'We are bringing to life not only Vincent's paintings, but also the characters of the people he painted'

 

Լրահոս

Դիտել ավելին