Կարևոր իրադարձություններ

Անբարոյականություն է, երբ այս իրավիճակը Ադրբեջանը օգտագործում է իր օգտին քարոզչություն անելու համար

14 Օգոստոս, 2017 20:39
Անբարոյականություն է, երբ այս իրավիճակը Ադրբեջանը օգտագործում է իր օգտին քարոզչություն անելու համար

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ինձ համար նորմալ է, որ հարևան երկրները միմյանց օգնում են արտակարգ իրավիճակներում: Տվյալ պարագայում ընդհանրապես ծանր տանել պետք չէ, որ Հայաստանը օգնություն է խնդրում հարևանից ու կապ չունի այդ հարևանը ով է, մանավանդ նման չափի հսկայական հրդեհ իմ հիշելով առաջին անգամ է:

Բայց վատ է ու նույնիսկ անբարոյականություն է, երբ այդ իրավիճակը մեկ ուրիշ հարևան օգտագործում է իր օգտին քարոզչություն անելու համար:

Երբ Ադրբեջանը փորձում է ցինիկանալ և հոդվածներ է տարածում «Հայաստանը օգնություն է խնդրում Ռուսաստանից» վերնագրով և փորձում է տողատակերով կամ մեկնաբանություններով այլ տեսք հաղորդել այդ ամենին, ապա չի կարելի մոռանալ, որ այդ նույն Ռուսաստանը մի քանի անգամ ավելի շատ օգնել է ու օգնում է հենց Ադրբեջանին, որ դեռ Արցախի ազատագրման ժամանակ ռուսական ՕՄՕՆ-ի զորքերը թև ու թիկունք էին ադրբեջանցիներին, դրանից հետո ևս զինամթերքի մատակարարումը և հրադադար հաստատելը Ադրբեջանին օգնություն էր:
Բայց դե սրանց քայլերից զարմանալ էլ պետք չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին