Կարևոր իրադարձություններ

Իրանի բանակի գլխավոր շտաբի պետը կմեկնի Թուրքիա` քննարկելու սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր

14 Օգոստոս, 2017 11:21
Իրանի բանակի գլխավոր շտաբի պետը կմեկնի Թուրքիա` քննարկելու սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամադ Բաքըրին օգոստոսի 15-ին եռօրյա այցով կմեկնի Թուրքիա:

Թուրքական «Hurriyet» պարբերականը, հղում անելով Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Բաքիրին Թուրքիայում կհանդիպի մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների հետ: Կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունների առանցքային հարցերը, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարին և սահմանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Թուրքական «Mynet» լրատվակայքը տեղեկացնում է, որ իրանցի պաշտոնյան Թուրքիա  է մեկնում թուրք պաշտոնակցի՝ գեներալ Հուլուսի Աքարի հրավերով:

Հիշեցնենք, որ Բաքըրին ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը դեմ է, որ  Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը առանձնանա Իրաքից:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին պատրաստվում են անկախության հանրաքվեի անցկացնել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին