Կարևոր իրադարձություններ

Վիրջինիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել

13 Օգոստոս, 2017 10:40
Վիրջինիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել

Ոստիկանական ուղղաթիռ է կործանվել ամերիկյան Շառլոտսվիլ քաղաքի շրջանում (Վիրջինիա), որտեղ ավելի վաղ ավտոմեքենան մխրճվել էր ցուցարարների բազմության մեջ։ Վթարի հետևանքով 2 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է տեղի Daily Progress պարբերականը։

Ականատեսների խոսքով՝ ուղղաթիռը ցածր բարձրության վրա է թռչել իրենց տների գլխավերևում, ինչից հետո ընկել է մոտակա անտառը։ Դեպքը տեղի է ունեցել Birdwood գոլֆ ակումբի մոտ։ Ցամաքում գտնվողներից ոչ ոք չի տուժել՝ նշել են ոստիկանությունում։

Վթարի պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին