Կարևոր իրադարձություններ

Բրիտանուհին ապացուցում է, որ յոգայով զբաղվելու համար պարտադիր չէ նիհար լինել (տեսանյութ)

12 Օգոստոս, 2017 23:40
 Բրիտանուհին ապացուցում է, որ յոգայով զբաղվելու համար պարտադիր չէ նիհար լինել (տեսանյութ)

Daily Mail-ը ներկայացրել է ծանրքաշային բրիտանուհուն, ով յոգայի մարզիչ դառնալով ապացուցել է, որ այս մարզաձևով զբաղվել կարող է յուրաքանչյուրը:

Մարիան մարմնեղ է եղել դեռևս փոքր հասակից: Նրա հայրը ռեստորանի սեփականատեր է եղել, և աղջիկը մեծացել է ոչ միշտ առողջ սնունդ օգտագործելով: 13 տարեկանում նրա մոտ ձվարանների պոլիկիստոզային  համախտանիշ է ախտորոշվել, որի կողմնակի ազդեցություններից է քաշի ավելացումը:

Ամենից գեր եղած ժամանակ նա 185 կգ է կշռել, որից հետո ցանկացել է նիհարել և հետաքրքրվել է յոգայով: Պարզելով, որ այն հարմար է ցանկացած մարմնի տեր մարդկանց համար, բրիտանուհին սկսել է մարզվել:

Այսօր, երեք տարի անց, նա արհեստավարժ մարզիչ է և իր սաներին ևս սովորեցնում է, որ մարզված լինելու համար պարտադիր չէ նիհար լինել: Յոգան նաև օգնել է նիհարել: Բրիտանուհին այժմ 131 կգ է կշռում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին