Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Վիրջինիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ցուցարարների միջև բախումների պատճառով (տեսանյութ)

12 Օգոստոս, 2017 23:10
ԱՄՆ Վիրջինիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ցուցարարների միջև բախումների պատճառով (տեսանյութ)

ԱՄՆ Վիրջինիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ ոստիկանները փորձում են ցրել հարյուրավոր ցուցարարներին Շարլոտսվիլ քաղաքում, որտեղ շաբաթ բախումներ են սկսվել ազգայնականների երթի ժամանակ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, այսօր ամերիկյան քաղաքում սպիտակամորթ ազգայնականները հանրահավաք և երթեր են անցկացրել՝ «Միավորեք իրավունքը» խորագրով:

Վիրջինիայի համալսարանի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարներ դեմ են հանդես եկել ստրկատիրական կարգի պահպանման կողմնակից գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի հուշարձանն ապամոնտաժելու իշխանությունների մտադրությանը: Նրանք ջահեր էին պահել ձեռքերում և կարգախոսներ էին վանկարկում, ինչպես օրինակ՝ «սպիտակների կյանքերը ևս կարևոր են» և «հրեաները չեն փոխարինի մեզ»:

Երթի մեկնարկից քիչ անց ձեռնամարտեր ու բախումներ են սկսվել ցուցարարների և նրանց հակառակորդների միջև:

 

 

Լրահոս

Դիտել ավելին