Կարևոր իրադարձություններ

Հայկական Volterman-ը գերազանցեց 1 միլիոն դոլար արդյունքը

12 Օգոստոս, 2017 21:58
Հայկական Volterman-ը գերազանցեց 1 միլիոն դոլար արդյունքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայկական Volterman խելացի դրամապանակը ներկայացվել էր IndieGoGo հարթակում, որտեղ ստարտափի զարգացմանը նպաստելու համար սկսվել էր դրամահավաք: Մեկ օրվա ընթացքում հավաքվել էր անհրաժեշտ գումարի կեսից ավելին՝ ավելի քան 30 հազար դոլար: Հայկական դրամապանակը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանցիների մոտ:

Երեկ երեկոյան ավարտվել է դրամահավաքը: Հայկական ստարտափը ստացել է ավելի քան 1 միլիոն դոլար ներդրում:

Աշխարհի ամենահզոր դրամապանակն առաջարկում է նորարարական լուծումներ, որոնց միջոցով գրեթե անհնար է կորցնել դրամապանակը:

Սմարթֆոնի միջոցով ցանկացած պահի կարող եք իմանալ, թե աշխարհի որ ծայրում է ձեր դրամապանակը: Դուք կարող եք տեղեկանալ դրամապանակի կոորդինատների մասին Free Global GPS-ի միջոցով: Այսպիսով, դուք կարող եք ոչ միայն տեսնել, թե որտեղ եք թողել դրամապանակը, այլև հետևել դրա տեղափոխություններին, եթե ինչ-որ մեկը գտել կամ գողացել է այն:

Բացի այդ, հայկական խելացի դրամապանակը Bluetooth alarm-ի միջոցով հաղորդագրություն է ուղարկում տիրոջ սմարթֆոնին: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սմարթֆոնի և դրամապանակի միջև հեռավորությունը շատ է մեծանում:

Եթե ձեր դրամապանակը գողանան, ապա դուք հեշտությամբ կարող եք իմանալ, թե ով է դա արել: Դրամապանակն ունի լուսանկար անող համակարգ՝ Thief Detection camera, որը նկարում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը բացում է այն: Նկար անելու հնարավորությունն ավտոմատանում է, երբ ակտիվացնում եք lost mode-ը: Դրամապանակը բացած անձի նկարը հաղորդագրության տեսքով գալիս է սմարթֆոնին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին