Կարևոր իրադարձություններ

Facebook-ը Չինաստանում գաղտնի թողարկել է լուսանկարներով կիսվելու ծրագիր

12 Օգոստոս, 2017 21:00
Facebook-ը Չինաստանում գաղտնի թողարկել է լուսանկարներով կիսվելու ծրագիր

Facebook ընկերությունը Չինաստանում գաղտնի թողարկել է լուսանկարներով կիսվելու համար ծրագիր։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ընկերության աղբյուրին։

Միևնույն ժամանակ նշվում է, որ հայտնի չէ, թե արդյոք Չինաստանի իշխանությունները տեղյակ են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հսկան տարածում է այդ ծրագիրը Չինաստանում։

Թերթը պարզել է, որ չինական ընկերության ղեկավարը Չժան Ցզինմեյն է, որն աչքի է ընկել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ լուսանկարում:

Facebook-ը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել ընկերության հետ իր հարաբերությունների և ծրագրի հետ կապված։

 

Լրահոս

Դիտել ավելին