Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերն «աստղային անձրեւ» կտեղա

12 Օգոստոս, 2017 20:51
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերն «աստղային անձրեւ» կտեղա

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը մոլորակի բնակիչները կարող են ականատես դառնալ տիեզերական հետաքրքիր տեսարանի՝ ոչ ամպամած եղանակի պայմաններում աշխարհի տարբեր շրջաններում երկնքում կարելի է տեսնել ժամում մինչեւ 150 ընկնող ասուպ, քանի որ Պերսեիդներա ամենապայծառ երկնաքարային հոսքն իր առավելագույն մակարդակին կհասնի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իդեալական պայմանների դեպքում երկնքում հնարավոր կլինի տեսնել րոպեում 2-3 ընկնող ասուպ»,- ասվում է Միջազգային երկնաքարային կազմակերպության (IMO) ասուպային անձրեւների օրացույցում։

Պերսեա համաստեղության «աստղային անձրեւը» Երկրի վրա տեղում է հոււլիսի 17-ից օգոստոսի 24 ժամանակահատվածում ու հասնում իր առավելագույնին՝ օգոստոսի 11-ից 13-ը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին