Կարևոր իրադարձություններ

Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ եղանակ են գտել

13 Օգոստոս, 2017 15:00
Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ եղանակ են գտել

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածրկալորիական սննակարգը նպաստում է առաջացած տարիքում կենսաբանական ժամաժույցի պահպանմանը եւ խոչընդոտում է ծերացմանը: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Cell հանդեսում: Մամուլի տեղեկագիրը մատչելի է EurekAlert!-ի կայքում։

Գիտափորձերում մասնագետներն օգտագործել են 6-ամսական եւ 18-ամսական մկների, որոնցից վերցրել են լյարդի հյուսվածքների նմուշներ: Պարզվել է, որ այն մեխանիզմի աշխատանքին, որը պատասխանատու է կախված օրվա ժամանակից սննդի յուրացմանը մասնակցող գեների անջատման եւ ակտիվացման համար, նկատելի փոփոխություններ էին դիտվում տարիքի հետ:

Սակայն կրծողների այն խմբում, որոնց օրաբաժինը 30 տոկոսով պակաս կալորիական էր վեց ամսվա ընթացքում, կենսաբանական ժամացույցը «երիտասարդացել է»: Գիտնականների խոսքով՝ դա դանդաղեցրել է ֆիզիոլոգիական ծերացման գործընթացը: Նման մեխանիզմ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի նաեւ մարդկանց մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին